ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Սրանք հարևան, բարեկամ, դաշնակից պետությունների հետ հարաբերություն փչացնելու համաշխարհային չեպիոն են

Սրանք հարևան, բարեկամ, դաշնակից պետությունների հետ հարաբերություն փչացնելու համաշխարհային չեպիոն են
13.05.2025 | 21:30

Ալկոհոլային խմիչքներ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջին երկու ամիսներին ալկոհոլային խմիչքներ արտահանելու հետ կապված հայ արտահանողները Վրաստանի սահմանային մաքսատանը դեպի Ռուսաստան ելքի ժամանակ խնդիրներ ունեն, սա անհերքելի փաստ է:

Բայց արդյոք խնդրի լուծման համար ՀՀ քաղաքացին պիտի բողոքի Հայաստանում Վրաստանի դեսպանատա՞նը (իմա՝ Վրաստանի իշխանություններին):

Մենք վերջը պետություն, պետության ղեկավար, ոլորտային նախարար Վրաստանում Հայաստանի դեսպան ունե՞նք:

Հարգելի «հերոս» հարկատուներ, ձեր «հերոսության» փոխհատուցումը պետք է լինի այն, որ ձեր խնդիրներով զբաղվեն ձեզ «հերոսացնող» հարազատ իշխանությունը, ոչ թե հարևան պետության իշխանությունը:

Եվ ուրեմն բողոքի ակցիայի միակ վայրը պիտք է լիներ այս հասցեում. ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս «ինքնաբուխ» հավաքը կազմակերպվել է նիկոլականների կողմից, որ իրենց հերթական ձախղուման համար այս անգամ էլ մեղավոր կարգեն Վրաստանի իշխանություններին:

Ցանկացած անհասկանալի իրավիճակում օրվա նիկոլական իշխանությունն ունի մեկ բանաձև. մենք մեղավոր չենք մեղավոր է X-ը, և բոլորին ուղղորդում են դեպի այդ հորինովի X-ի դեմ, իսկ իրենք նստած երկնում են իրենց հերթական ձախողման մեղավորին:

Մինչ այս պահը մեղավոր էին նախկին երեք նախագահները, նախկին թալանչի պաշտոնյաները, ռուսները, բելառուսները (ոչ երբեք թուրքերն ու ադրբեջանցիները), «ռուսական շպիոն» հռչակված ընդդիմադիր ցանկացած ոք, հիմա նոր մեղավոր գտան իրենց հերթական ապաշնորհ կառավարման ձախողումը արդարացնելու համար. վրացիներն են մեղավոր:

Հիմա էլ ուզում են Վրաստանի հետ վատացնել հարաբերություններ, սրանք հարևան, բարեկամ, դաշնակից պետությունների հետ հարաբերություն փչացնելու համաշխարհային չեպիոն են:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ